Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից սեպտեմբերի 17-ին, ժամը 02.20-ին Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Արամ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Լեոյի փողոցի թիվ 52 հասցեի մոտ, սպիտակ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել է իր և հոր`1953 թ. ծնված Գագիկ Ա.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչից հետո իր ձեռքին եղած գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է գետնին ու դիմել փախուստի:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Հունդայի Էլանտրա» մանիշի ավտոմեքենայի վարորդը 1981 թ ծնված Արթուր Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և ներկայացրել իրեն պատկանող «Վալտեր» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը:
Կատարվում է հետաքննություն: