Գիտություն 

Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշակվել Զոհրապ Եգանյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը և սեպտեմբերի սկզբին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: 

Այս կապակցությամբ Զոհրապ Եգանյանն  Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»։

Նույն շարքից