Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը Էբոլա համաճարակով մահացածների ընդհանուր թիվ աշխարհում կազմում է 7708 մարդ:
Այս համաճարակով վարակվածների թիվը հասել է 19 695 մարդու:
Վարակի հիմնական աղբյուրի ու մահացության առումով առաջատար են աֆրիկյան երեք պետությունները՝ Սիռա-Լիոնեն, Լիբերիան ու Գվինեան: Վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Նիգերիայում, Սենեգալում, Մալիում, ԱՄՆ-ում ու Իսպանիայում:
Հիշեցնենք, որ էբոլայի հիմնական օջախը գտնվում է արեւմտյան Աֆրիկայում: