Առողջապահություն 

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 4,4 հազարը. ԱՀԿ

 Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել Է 4447-ի, վարակված Է մոտավորապես 8,9 հազար մարդ: Այդ մասին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

 

Շաբաթվա վերջին վարակվածների թիվը կարող Է գերազանցել 9 հազարը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները:

 

Մահվան եւ վարակման դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից