Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ստացել է նորվեգացի գրող Բյորնստերնե Բյորնսոնի անվան ամենամյա մրցանակը: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալույունը՝ հղում անելով Գրականության և արտահայտման ազատության նորվեգական ակադեմիայի տարածած հայտարարությանը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ակադեմիայում ուրախ կլինեն, եթե Սնոուդենը կարողանա անձամբ ստանալ մրցանակը սեպտեմբերի 5-ին՝ ժամանելով նորվեգական Մոլդե: Իրավաբանները, որոնց հետ խորհրդակցել է մրցանակի հանձնման համար պատասխանատու կոմիտեն։ ,
Հայտնի է նաև, որ նորվեգական օրենսդրությունը թույլ չի տա նորվեգական իշխանություններին արտահանձնել Սնոուդենին ԱՄՆ՝ 1980 թվականին արտահանձնման մասին երկու երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն: