Մշակույթ 

Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչեն Հայաստանը, ինչու՞ ոչ, նա լավ թիրախային կերպար է. Շուշան Պետրոսյան. Tert.am

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հույս ուներ, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Արցախ կգնար, և տխրեց, երբ իմացավ, որ այց չի լինի։ «Դա իմ ցանկությունն էր, ու հիմա տխրեցի, որ ասացիք՝ չի գնալու»,-Tert.am-ին ասաց երգչուհին։

 

Ըստ Շուշան Պետրոսյանի՝ պետք է կարողանալ ճիշտ ծրագրով ներկայացնել Հայաստանը՝ օգտվելով Քարդաշյանի փառքից։  «77 մլն հետևորդ ունեցողը գալիս է Հայաստան, որին պաշտում են, հասկանո՞ւմ եք, նրա գալուց 45 րոպե հետո արդեն ամբողջ կայքերում, որտեղ ինքը հիմնագրված է, 5000 դիտորդ կար, այսինքն՝ մի երկու ժամից հետո պատկերցնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Ուղղակի ճիշտ ուղղորդում է պետք տալ, որպեսզի ճիշտ եկեղեցի, Մատենադարան գնա, գուցե դա նրան չի հետաքրքրում, բայց դա էական չի, մենք պետք է խոլոք ծրագիր անենք, ըստ այդմ՝ աշխարհին ճանաչելի դարձնենք  առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը, ի վերջո՝ մարդիկ կան, ովքեր չգիտեն Հայստանի տեղը, վստահ եղեք»,-ասաց նա։

Շուշան Պերոսյանը ենթադրում է, որ Քարդաշյանի շոուն նայողներն այն մարդիկ են, ովքեր վստահորեն չես կարող ասել, որ Հայաստանի տեղը գիտեն. «Դե՝ թող սովորեն Հայաստանի տեղը»։
«Քիմ Քարդաշյանով չպետք է Հայաստանը ճանաչեն» տեսակետն ունեցողների հետ Շուշան Պետրոսյանը համակարծիք չէ. «Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչեն, ինչու՞ ոչ, նա լավ թիրախային կերպար է, և այդքան հետևորդ ունեցողին պետք է օգտագործել՝ հօգուտ երկրի»։ 

Իսկ այն տեսակետներին ի պատասխան, թե նա ավելին արեց մի քանի օրում, քան 20 տարում դիվանագետներն ու նախարարները, երգչուհին հիշեցրեց նույն դիտարկման մասին «System of a down»-ի 2002թ-ին համերգը, երբ 20 000 տեղանոց լեփ լեցուն ստադիոնում համերգի հետևի ֆոնին Ցեղասպանության դոկումենտալ կադրեր էին։

«Վստահ եղեք, որ այդ 20 000-ի մեջ հայերը հազիվ 10 տոկոս կազմեին, և Հայ դատի հետ կապ ունեցող երիտասարդների աձագանքն այն էր, թե՝ ա՛յ մարդ, ասոնք մեկ օրվա մեջ արին այն, ինչ մենք 90 տարի կանինք։ Այդպիսի բան է շուո բիզնեսը»,-եզրափակեց նա։

Նույն շարքից