Մշակույթ 

Թայ Աբյադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի

Սիրիական Թալ Աբրիադ քաղաքն այժմ ազատ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողությունից, սակայն երբեմնի 6000 փոքրամասնություն կազմող քրիստոնյաների թիվը քաղաքում նկատելիորեն նվազել է։ Տեղի հայկական եկեղեցին վերածվել է բանտի։

Քաղաք նախ ներխուժել են ապստամբները և թալանել այն, այնուհետև՝ ջիհադիստները։ 2012-ին քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի, այստեղ բանտարկության մեջ պահվում՝ այնուհետև գլխատվում էին քրիստոնյաներ։

Բարեբախտաբար եկեղեցին այժմ թեպետ դատարկ, բայց կանգուն է։ Թե ինչ կլինի դրա հետ վաղը՝ հայտնի չէ։ Այս մասին գրում է A1plus.am-ը՝ «Ամերիկայի Ձայնի» քրդական բաժնի թղթակցին հղումով:

Նույն շարքից