Մշակույթ 

Թատրոնի և կինոյի ինստիտուտը տարին եզրափակել է առանց պարտքերի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նախորդ տարին եզրափակել է առանց պարտքերի և 8 միլիոն դրամ է խնայել:


Այս մասին հունվարի 26-ին Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն-փրոդաքշնի բացման արարողության ժամանակ նշեց ԵԹԿՊԻ ռեկտոր ԴավիթՄուրադյանը:


«Երկու օր առաջ տեղի ունեցավ բուհի կառավարման խորհրդի նիստը, և մենք նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրինք: Բուհն առանց պարտքերի է փակել տարին: Բոլոր՝ այդ թվում վարկային պարտքերը, մարված են, և 2015 թվական ենք մտնում 8 միլիոն դրամ խնայողությամբ»,- նշեց ԵԹԿՊԻ ռեկտորը:

Նույն շարքից