Իրավական 

Թմրամիջոց` դատապարտյալին այցելության եկած եղբոր մոտ

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, նախօրեին ժամը 15:00-ի սահմաններում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ն.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ն.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են յուրաքանչյուրը 1,9 գրամ քաշով, մածուցիկ, մուգ շագանակագույն զանգվածով երկու փաթեթ, ընդհանուրը՝ 3,7 գրամ կանաչավուն զանգվածով ևս երկու փաթեթ, «B 8» դաջվածքով 4 դեղահաբ` 1,6 գրամ քաշով, 2 ներարկիչ և 1 լիտր սպիրտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Ըստ աղբյուրի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է:

Նույն շարքից