Մշակույթ 

Ի՞նչ են խոսել Հռոմի պապը և Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպման ժամանակ

Հունվարի 28-ին հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կլիմայի փոփոխության խնդիրները քննարկելու նպատակով Վատիկանում անձամբ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և իր բարեգործական կազմակերպության անունից նրան է փոխանցել նշանակալի գումարի չեկ կարիքավորների համար: Այդ մասին հայտնում է romereports.com-ը:

«Ձերդ Սրբազանություն, շնորհակալություն, որ ինձ հնարավորություն տվեցիք անձամբ հանդիպել Ձեզ հետ»,- իտալերեն լեզվով ասել է Լեոնարդո Դի Կապրիոն՝ Հռոմի պապի մատանին համբուրելիս:

56aa42b3cfa07_3(726)Ավելի ուշ, արդեն անգլերենով, Լեոնարդոն Ֆրանսիցկոսին նվիրել է 15-րդ դարի հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի աշխատանքների գիրքը:

56aa42b3cfac1_2(1205)Հետագայում օգնականը Հռոմի պապին ծրար է փոխանցել և բացատրել, որ այնտեղ գտնվում է Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամի չեկը, և որ այդ գումարը Ֆրանցիսկոսը կարող է իր հայեցողությամբ օգտագործել բարեգործական նպատակներով:

Նույն շարքից