Մշակույթ 

Ի՞նչ կլինի Ուիթնի Հյուսթոնի վաստակած 20 միլիոնի հետ

Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվանից հետո տարաձայնություններ են սկսվել, թե ում են բաժին հասնելու մորից ժառանգած նրա միլիոնները։ 2012 թվականին Ուիթնի Հյուսթոնի ողբերգական մահվանից հետո գլխավոր ժառանգորդ էր ճանաչվել Բոբի Կրիստինա Բրաունը՝ համաձայն երգչուհու թողած կտակի։

7days.ru-ի փոխանցմամբ՝ նա ստացել էր մոտ 20 միլիոն դոլար, որոնք Ուիթնին վաստակել էր իր կարիերայի ընթացքում։ Իրականում Բոբիի համար մատչելի էր դարձել այդ գումարի միայն 10 տոկոսը, այն էլ ոչ միանգամից՝ 2014 թվականի մարտին, երբ նա նշեց իր 21-ամյակը։ Գումարի հաջորդ մասը պետք է նրան բաժին հասներ 25 տարեկանում։ Սակայն աղջիկը դժբախտաբար մահացավ 22 տարեկանում։ Այնպես որ, ներկայումս գումարը կբաշխվի նրա մոր կամքին համապատասխան։

Նույն շարքից