Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը «Ազատություն TV-ի» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ասուլիսի ժամանակ ասաց, որ իր համար հաճելի է արժանանալ վաստակավոր արտիստի կոչման:
«Մարդիկ վաղուց ինձ հարցնում էին, որևէ կոչում ունե՞ք, լրագրողները հարցազրույցների ժամանակ և ես ասում էի՝ ի՞նչ է դա: Իմ կոչումը ժողովուրդը տվել է վաղուց և ես 50 տարի է բեմում եմ և հանապազօրյա հացը վաստակում եմ երգելով: Բայց երբ ես լսեցի, որ ինձ էլ են արժանացրել այդ կոչմանը, ճիշտն ասած անակնկալ չէր, ես սպասում էի դրան»,– ասաց նա:
«Հաճելի է, որ ընդունված լինելով ժողովրդի կողմից նաև կառավարական շրջանակներն ու Մշակույթի նախարարությունն է քեզ հանձնում այդ կոչումը, ինչը նշանակում է, որ քեզանով հետաքրքրվում են և դա ուրախացնում է»,-ասաց նա: