Տաշիրի Սամոն, ինքն իրեն ներշնչել է, որ ՀՀ ողջ ազգաբնակչությունը ոտքից գլուխ պարտական է այնպիսի մեծությանը ինչպիսին Ինքն է: Կարապետյան եղբայրների մոտ ՛՛Մանիա Վելիչիե՛՛-ն նորանոր ռեկորդներ է գրանցում: Նրանց թվում է, թե իրենք վաղուց ապրում են 4-րդ տարածաչափությունում, մինչդեռ մենք՝ այսինքն աշխարհի բոլոր մարդիկ, դեռևս «տառականների» նման խարխափում ենք 3-րդում:
Տաշիր եղբայրների գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում։ Առավել ևս, որ նյութի շրջանակներում ՌԴ-ում հայազգի գործարարներից ստացանք բազմաթիվ ահազանգեր: Նրանք պատմում էին հետաքրքիր մանրամասներ Տաշիրների ռուսաստանյան գործունեությունից: Հայազգի գործարարների հանդեպ Տաշիր եղբայրների բազմաբնույթ գործունեության մանրամասները անշուշտ կհետաքրքրեն ՀՀ հասարակությանը, քանի որ մեզ միշտ ներկայացրել են, որ Սամվելը մի բարի մեկենաս է, ով ռուսաստանցի երգչուհիներին ՀՀ քվոտայով միանգամայն անշահախնդիր խցկում է Եվրատեսիլ, իսկ Կարեն Կարապետյանի մասով տարիներ շարունակ փչվել է ինտելեկտուալ միֆը։ Պետք է նշել, որ Հրանուշ Հակոբյան նախարարի գոյությամբ մենք պարտական ենք հենց Տաշիր եղբայրներին:
Սրանք ամենաանմեղ տեղեկատվությունն են Տաշիր եղբայրների մասին: Իրականությունը միանգամայն այլ է, ինչին մոտ ապագայում կանդրադառնանք: Ինչևէ, Տաշիր եղբայրները որոշել են գնել ՀԵՑ-ը: ՀՀ չափահաս բնակչությունը պետք է երախտապարտ լինի եղբայրներին այս վեհանձն ու անձնուրաց քայլի համար: Մենք միանում ենք երախտիքի խոսքերին ու մինչև գետին խոնարհվելով երիցս շնորհակալություն ենք հայտնում Տաշիր եղբայրներին:
Բայց ՀՀ չափահաս ազգաբնակչության երախտիքի դատարկ խոսքերը բավական չեն արտահայտելու այն մեծ զգացումը, որը պարուրել է մեզ բոլորիս Տաշիրենց նկատմամբ, և Տաշիր եղբայրները մեզ հնարավորություն են ընձեռնում գործնականում արտահայտել մեր շնորհակալությունը: Ընդամենը 3 ամսից հոսանքը Հայաստանում կթանկանա 16 դրամով և մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հնարավորություն կունենանք մեր միջոցներով փակել Տաշիր եղբայրների կողմից ձեռք բերված գույքի պարտքը: Հայրենասեր եղբայրները թողել են, որ մենք մեր 16 դրամներով կոմպենսացնենք հայրենասիրության այն դոզան, որը նրանք ՌԴ-ից մշտապես հեռարձակում են Հայաստան:
Շարունակելի