Նորածնի պորտալարն անմիջապես կտրել չի կարելի, քանի որ ծնվելու ընթացքում և հետո նորածինը շնչում է` թթվածինը ստանալով պորտալարի միջոցով: Նորածնի թոքերը ամբողջովին չեն գործում, ակտիվ չեն լինում, որպեսզի նա կարողանա լավ շնչել առանց պորտալարի օգնության:
Իսկ բժիշկներն հեռացնում են պորտալարը անմիջապես ծնվելուց հետո, թթվածինը պորտալարի միջոցով այլևս նորածնի թոքեր չի գնում և նա չի կարողանում լավ շնչել: Հենց այդ պատճառով է, որ նորածինը սկսում է խորը ներշնչել ու արտաշնչել, և դա ցավ է պատճառում նորածնին:
Երեխան, ով զրկվում է բնական իմունիտետից, խնդիրներ կունենա առոջության հետ, դա էլ նշանակում է, որ բժիշկները կկարողանան փող աշխատել դեղորայքի, վիրահատության, քսուքների և այլնի համար: Այս դեպքում, կարելի է ասել, որ բժիշկները բիզնես են անում, ուրիշ ոչինչ....
Պորտալարը պետք է կտրել մեկ ժամից ոչ շուտ, սակայն բժիշկներն այդ մասին չեն մտահոգվում, նրանք ավելի շատ մտածում են իրենց հետագա բիզնեսի մասին, քան՝ փոքրիկի: