Ռազմական 

ԻՊ գրոհայինները իրաքյան քրդերի դեմ քիմիական զենք են կիրառել

Ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն ահաբեկչական ԻՊ խմբավորման գրոհայինները Իրաքում քրդերի դեմ կիրառել են թունավոր քիմիկատներ ու նյութեր:

ԱՄՆ ադմինիստրացիայի հատուկ ներկայացուցչի խոսքերով իպրիտտեսակի քիմիական նյութը գրոհայինները, ամենայն հավանականությամբ ձեռք են բերել Սիրիայում կամ արտադրել են բուն Իրաքում:

Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Wall Street Journal ամսագիրը, նշելով, որ Իրաքի քուրդ կամավորների դեմ մղվող մարտերում արմատականները կիրառել են քիմիական զենք:

Մասնավորապես Իրաքի Մահմուր բնակավայրի շուրջ մղվող մարտերին գրոհայինները քրդական փեշմերգա ռազմականացված կազմակերպության մարտիկների դեմ կիրառել են քիմիական զենք, ինչի հետեանքով տարբեր աստիճանի թունավորումներ է ստացել շուրջ 60 քուրդ աշխարհազորային:

Նույն շարքից