Ռազմական 

ԻՊ-ն մահապատժի է ենթարկել արտասահմանցի 100 զինյալների

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել արտասահմանցի 100 ահաբեկիչների, ովքեր փորձել էին փախուստի դմել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակկա քաղաքից: ԻՊ-ն հարձակվել է իրենց պարտականություններից հրաժարված ահաբեկիչների տների վրա և ձերբակալել նրանց: Տեղեկություններ կան, որ սպանվածների թվում 5 բրիտանացի, 3 ֆրանսիացի, 2 գերմանացի, 2 բելգիացի զինյալներ կան:


Բրիտանական «Դեյլի Մեյլ» թերթը տեղեկացրել է, որ ԻՊ-ն առևանգած մարդկանց, ինչպես նաև սպանված զինվորների օրգաններ է վաճառում և այդպիսով խոշոր գումարներ վաստակում: Կազմակերպությունը կարողացել է օտարազգի բժիշկներ վարձել` մեռած մարդկանց օրգանները հանելու համար: Թերթի տեղեկացմամբ` նման գործողություններն իրականացվում են Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի հիվանդանոցներից մեկում, որը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ:


ԻՊ կազմակերպությունը ձեւավորվել է 2006 թ.-ին` այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Նույն շարքից