Ռազմական 

Իրանի С-300 համակարգերից պաշտպանվելու նպատակով Իսրայելը սկսել է F-16 ինքնաթիռների արդիականացումը

Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել է F-16I Sufa ռմբակոծիչների մոդեռնիզացումը՝ նրանց վրա տեղադրելով նոր պաշտպանական համակարգեր՝ զենիթային, ինչպես նաեւ՝ С-300 հրթիռներից պաշտպանվելու համար:

Իսրայելական զինվորականների կարծիքով առաջիկայում երկրի ռազմաօդային ուժերը կարող են գործել այնպիսի տերիտորիաներում, որտեղ տեղակայված են հրթիռային հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, խոսքը վերաբերվում է Իրանին, որը առաջիկայում Ռուսաստանից ձեռք կբերի С-300 համակարգերի 4 գումարտակ:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում ինքնաթիռների մոդեռնիզացման մանրամասները:

2015 թ.-ին իսրայելական F-16I ինքնաթիռները Հունաստանում մասնակցած զորավարժություններին մշակել էին С-300 ПМУ-1 հրետանային համակարգերին դիմակայելու մեթոդները:
Հունաստանի տրամադրության տակ են գտնվում 2 С-300 ПМУ-1 հրթիռային համակարգեր, որոնք Ռուսաստանը վաճառել էր 1995 թ.-ին:

Նույն շարքից