Ռազմական 

Իրանի հատուկջոկատայինները կհամալրեն սիրիական զորքերի շարքերը

Իրանը ընդլայնում է ռազմական օժանդակությունը Սիրիային: Մի քանի հարյուր իրանցի հատուկջոկատայիններ կհամալրեն սիրիական կառավարական ուժերի շարքերը, որոնք վերջին շրջանում պարտություններ են կրում ռազմաճակատի մի շարք հատվածներում: Այս մասին հայտնել է իսրայելական Ynet պարբերականը:

Ներկայումս կառավարական ուժերի վերահսկողության ներքո է գտնվում երկրի տարածքի 30 տոկոսը:
Սիրիական զորքերը ծանր մարտերից հետո վերջնականապես նահանջել են Իդլիբ պրովինցիայից, որը գտնվում է ԻՊ գրոհայինների վերահսկողության ներքո:

Միաժամանակ Ռուսաստանը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերից ու գործելով վերոհիշյալ շրջանակում, Սիրիային կտրամադրի ռազատեխնիկա ու սպառազինություն՝ ահաբեկիչների դեմ արդյունավետ պայքարը շարունակելու համար: Ռուսաստանը չի թաքցնում Սիրիային հատկացվող ռազմա-տեխնիկական օժանդակության մասին ու հայտարարում է, որ բոլոր ռազմական առաքումներն իրականացվում են օրենքի ու միջազգային նորմերի շրջանակում: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Մոսկվայում վստահ են, որ օգնում են Բաշար Ասադին ահաբեկիչների դեմ պայքարում, այնինչ Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան սատարում է մի վարչակարգի, որը պատասխանատու է ահաբեկչության տարածմանը:
Այսպիսով Ռուսաստաը մտադիր է սեփական նախաձեռնությամբ պայքարել ԻՊ ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ:

Նույն շարքից