Ռազմական 

Իրանում մեկնարկող զորավարժություններն աշխարհին ցուցադրելու են բանակի հնարավորությունները

 Իրանում դեկտեմբերի 25-ից 31-ը տեղի կունենան լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք աշխարհին ցույց կտան բանակի հնարավորությունները եւ ռազմական ոլորտում սեփական ուժերի վրա հենվելու Իսլամական Հանրապետության կարողությունը: Այդ մասին  դեկտեմբերի 24-ին հաղորդել Է «Մեհր» գործակալությունը:


Նրա տվյալների համաձայն՝ «Մուհամեդն Ալլահի պատվիրակն Է» վարժանքների անցկացման ժամանակ գլխավոր դերերից մեկը հրամանատարությունը հատկացրել Է ռազմաօդային ուժերին: 


Երկրի հարավում անցկացվելիք զորավարժություններում պլանավորվում Է գործարկել ցամաքային զորքերի, ավիացիայի եւ ՌԾՈՒ-ի նշանակալի ուժեր: Խնդիրներից մեկը կդառնա տարբեր զորատեսակների փոխգործակցության մշակումը:  


Չնայած այն բանին, որ Իրանի զինանոցում կան ամերիկյան, խորհրդային եւ չինական արտադրության բավականին հին ինքնաթիռներ, փորձագետները հանրապետության ռազմաօդային ուժերը համարում են ուժեղագույններից մեկը Մերձավոր Արեւելքում: Նրանք ունեն 14 ավիաբազա՝ 25 մարտական Էսկադրիլիաներով, այդ թվում՝ 12 փոխադրական եւ երկու ուղղաթիռային: Իրանի ռազմաօդային ուժերի շարքերում ծառայություն Է անցնում 30 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից