Լատվիայում բնակվող երգչուհի ու մոդել Վիկտորիա Մոդեստան հանդես է եկել նոր տեսահոլովակում, որտեղ վստահորեն պարում է իր պրոթեզավորված ոտքով:
Նա աշխարհում առաջին միոտնանի երգչուհին է, ով կարողացել է ոգեւորել ու գերել իր հմայքով հանդիսատեսին:
Բնածին թերությունները կյանքի սկզբում լուրջ դժվարություններ ու կոմպլեքսներ են առաջացրել նրա մոտ: Լատվիայում, իսկ այնուհետեւ Լոնդոնում իրականացրած բազմաթիվ անհաջող վիրահատություններից հետո, երգչուհին հեռացնել է տվել ոտքը, իսկ այնուհետեւ իր համառության ու կամքի միջոցով հասել հաջողությունների, զրկվել անլիարժեքության կոմպլեքսներից՝ դառնալով կուռք շատերի համար: