Մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը մնում են մրցապայքարի առաջատարները, Լանա դել Ռեյն իր տեսակետն է հայտնել քաղաքական գործիչների մասին:
30-ամյա երգչուհին Elle UK–ին տված հարցազրույցում ասել է.
«Քաղաքականության ու թեկնածուների մասին շատ են խոսում: Այդ մարդիկ սովորաբար մի բան ասում են, բոլորովին այլ բան՝ անում: Անձամբ ինձ ավելի շատ տեղեկություններ է պետք այն մարդկանց մասին, ովքեր մտադիր են ինձ ներկայացնել: Բոլորի մասին՝ դեմոկրատների, հանրապետականների: Ես նրանց նկատմամբ, մեղմ ասած, հակասական զգացմունքներ ունեմ: Եվ մեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե որքանով են նրանց ասածներն իրագործելի: Եվ դա վերաբերում է ոչ միայն Թրամփին, այլեւ բոլոր մյուսներին»,- digitalspy.com-ի փոխանցմամբ` նշել է Լանան: