Միջազգային 

Լավրովը Քերիի հետ հանդիպման ժամանակ նրան լոլիկ և կարտոֆիլ է նվիրել (լուսանկարներ)

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների է եկել սպիտակ «Պոբեդա» ավտոմեքենայի ղեկին, գրում է gazeta.ru-ն:

 



Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում նրան նվիրել է սպորտային վերնաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանիշով, Կրասնոդարից լոլիկ և կարտոֆիլ: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության Facebook-յան էջում: «Լավրովը Քերիին նվիրել է Կրասնոդարից լոլիկներ և կարտոֆիլ, որը հեռու բարեկամական կապեր ունի այն կարտոֆիլի հետ, որը ժամանակին նրան բերել է ամերիկացի գործընկերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 


 

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվում է Սոչիում: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում, Եմենում, Իրանում և Սիրիայում իրավիճակը:

 

 

 

Նույն շարքից