ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների է եկել սպիտակ «Պոբեդա» ավտոմեքենայի ղեկին, գրում է gazeta.ru-ն:
Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում նրան նվիրել է սպորտային վերնաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանիշով, Կրասնոդարից լոլիկ և կարտոֆիլ: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության Facebook-յան էջում: «Լավրովը Քերիին նվիրել է Կրասնոդարից լոլիկներ և կարտոֆիլ, որը հեռու բարեկամական կապեր ունի այն կարտոֆիլի հետ, որը ժամանակին նրան բերել է ամերիկացի գործընկերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվում է Սոչիում: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում, Եմենում, Իրանում և Սիրիայում իրավիճակը:

