Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդիրը, հայտնում է TASS գործակալությունը:
«Կիսում եմ լավատեսության նոտաները, որոնք հնչեցվել են ԼՂ հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր և այն պետք է լուծել։ Այն արդեն հասունացել է»,-հայտնել է Մամեդյարովը:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դիտարկում է ԼՂ հարցի կարգավորումը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում։
«Ակտիվորեն կշարունակենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»,-հայտնել է նա: