Միջազգային 

Լավրովը և Մամեդյարովը` ԼՂ հարցի կարգավորման մասին

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդիրը, հայտնում է TASS գործակալությունը:


 

«Կիսում եմ լավատեսության նոտաները, որոնք հնչեցվել են ԼՂ հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր և այն պետք է լուծել։ Այն արդեն հասունացել է»,-հայտնել է Մամեդյարովը:


Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դիտարկում է ԼՂ հարցի կարգավորումը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում։

 

«Ակտիվորեն կշարունակենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»,-հայտնել է նա:


Նույն շարքից