Մշակույթ 

Լեգենդար Black Sabbath-ը դադարեցնում է խմբի գործունեությունը

Լեգենդար Black Sabbath ռոք խմբի մենակատար Օզի Օսբորնը հայտնել է` խմբի գործունեությունը դադարեցնելու մասին:

Նա հայտնել է, որ 2016թ. հունվարի 20-ին մեկնարկելիք հրաժեշտի շրջագայությունը կլինի խմբի գործունեության տրամաբանական վերջակետը։

The End խորհրդանշական խորագրով շրջագայությունը մեկնարկելու է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքից։

«Դեկտեմբեր ամսին կլրանա իմ 68- ամյակը, և կարծում եմ, որ ավարտելու ժամանակն է: Չեմ բացառում, որ ես Գիզերի կամ Թոնիի հետ այլևս բեմ չեմ բարձրանա, բայց մենք պատրաստվում ենք պաշտոնապես վերջ դնել մեր պատմությանը»,-ասել է Օսբորնը:

Black Sabbath խումբը, որը ստեղծվել է 1968թ., համարվում է ծանր մետալ ուղղության հիմադիրներից մեկը։

Նույն շարքից