Սպորտ 

Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարների թվում են

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:

 

Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը հաղթանակ են տոնել այս տուրում, միակ ոչ­ոքին գրանցել է Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն է կրել Սուսաննա Գաբոյանը:



Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարների թվում են:

 

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ­ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19­30­ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Նույն շարքից