Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը հաղթանակ են տոնել այս տուրում, միակ ոչոքին գրանցել է Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն է կրել Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարների թվում են:
«Արմենպրես»ի հաղորդմամբ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 1930ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: