«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
Մեսին կատալոնական ակումբում է՝ դառնալով Իսպանիայի յոթակի չեմպիոն, վեցակի գավաթակիր և վեցակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կազմում՝ աշխարհի փոխչեմպիոն։
Այս օրերին Մեսին Արգենտինայի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը և հունիսի 26-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի Կոլումբիայի թիմի հետ։
Մեսսիի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկարիչ Օմար Մոմանին հերթական աշխատանքն է ներկայացրել:
