Սպորտ 

Լիոնել Մեսին նշում է ծննդյան տարեդարձը

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:

Մեսին կատալոնական ակումբում է՝ դառնալով Իսպանիայի յոթակի չեմպիոն, վեցակի գավաթակիր և վեցակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կազմում՝ աշխարհի փոխչեմպիոն։

Այս օրերին Մեսին Արգենտինայի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը և հունիսի 26-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի Կոլումբիայի թիմի հետ։

Մեսսիի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկարիչ  Օմար Մոմանին հերթական աշխատանքն է ներկայացրել:

CIRLrdLUcAAs_u9

 

Նույն շարքից