Մշակույթ 

Լոնդոնի քաղաքապետը գրելու է Ուիլյամ Շեքսպիրի կենսագրությունը

Լոնդոնի քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի խորհրդարանաի պատգամավոր Բորիս Ջոնսոնը գրելու է Վիլյամ Շեքսպիրի կենսագրությունը՝ անգլիացի գրողի մահվան 400-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-երին:

Ջոնսոնը Hodder հրատարակչության հետ 500 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Գիրքը պետք է լույս տեսնի 2016-ին:

Այդ գիրքը Լոնդոնի քաղաքապետի առաջին գրական աշխատանքը չէ: Անցած տարվա հոկտեմբերին լույս էր տեսնել նրա «Չերչիլի գործոնը. Ինչպես մեկ մարդ կերտեց պատմությունը» խորագրով գիրքը:

Նույն շարքից