Լոռու մարզի դատարանի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանին կաշառք տված գործարարի նկատմամբ քրգործ է հարուցվել։
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատել են նաև ՀՔԾ-ում՝ հավելելով, որ նոր քրեական գործը հարուցվել է ապրիլի 19-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Հիշեցնենք՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք էր ստացել «Զոսեկար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանից, որից անմիջապես հետո տեղում բռնվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Այժմ նոր քրեական գործ է հարուցվել արդեն «Զոսեկար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանի նկատմամբ՝ դատավոր Խ. Խաչատրյանին կաշառք տալու փաստով: