Իրավական 

Խարբերդում 73-ամյա քաղաքացին ընկել է արտաքնոցի հորը

Մայիսի 14-ին՝ ժամը 01:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 22-րդ փողոցում քաղաքացին ընկել է արտաքնոցի հորը և օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Ա. Պ.-ն (ծնվ. 1942թ.) 22-րդ փողոցի թիվ 63/6 տան մերձակա այգում ընկել է փոսը (մոտ 2 մետր):


Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից, մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն շարքից