Գիտություն 

«Խելացի» թավան պատրաստում է ցանկացած ճաշատեսակ (լուսանկարներ)

Pantelligent կոչվող «խելացի» թավան կարող է պատրաստել ցանկացած ճաշատեսակ՝ տարբեր տվյալներ հայտնելով խոհարարի սմարթֆոնին, գրում է geektimes.ru-ն։

 

Դա արվում է հատուկ հավելվածի միջոցով։ Բջջայինում նշվում է, թե ինչ ճաշատեսակ է պատրաստվում տապակել խոհարարը, ապա թավան սկսում է հետևել ջերմաստիճանին և մթերքի պատրաստմանը։ Եթե, օրինակ, անհրաժեշտություն է առաջանում շրջել տապակվող ձուկը, այդ մասին հաղորդվում է բջջայինին։

 

Մտահղացումը Կալիֆոռնիայից ինժեներ Համբերտո Էվանսինն է, ով իր ընկերների հետ մշակել է առաջին «խելացի» թավան։ Թավաները դեռ արտադրության մեջ չեն, քանի որ kickstarter դրամահավաքության կայքում նախագիծը դեռ չի հավաքել անհրաժեշտ 30.000 դոլարը։ Գումարը հավաքվելուն պես կսկսվի թավաների արտադրությունը։

Նույն շարքից