Երեկ թունիսյան թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հայտնում է France Presse-ը:
Խմբավորումը համապատասխան հայտարարություն է տարածել:
Երեկ Թունիսի Բարդդո քաղաքում երեք զինված անձինք հարձակվել էին թանգարանի վրա, գերի վերցրել քառասուն զբոսաշրջիկի: Օրվա վերջին հակաահաբեկչական գործողությունը վերջ էր դրել մղձավանջին: Հարձակման հետևանքով զոհվել էր 23 հոգի:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թունիսում իրավապահներն այս ահաբեկչության բերումով 9 հոգու են ձերբակալել: