Միջազգային 

«Իսլամական պետությունը» ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

Երեկ թունիսյան թանգարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հայտնում է France Presse-ը:

 

Խմբավորումը համապատասխան հայտարարություն է տարածել:

 

Երեկ Թունիսի Բարդդո քաղաքում երեք զինված անձինք հարձակվել էին թանգարանի վրա, գերի վերցրել քառասուն զբոսաշրջիկի: Օրվա վերջին հակաահաբեկչական գործողությունը վերջ էր դրել մղձավանջին: Հարձակման հետևանքով զոհվել էր 23 հոգի:

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թունիսում իրավապահներն այս ահաբեկչության բերումով 9 հոգու են ձերբակալել:

Նույն շարքից