Ռազմական 

ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ փետրվարի 20-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015 թվականի բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով օրակարգային հարցերին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ըստ ուղղությունների ներկայացրել է կատարված և կատարվելիք աշխատանքների համալիրը, կարևորել է ուսումնական գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման և գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

 

Խորհրդակցության ընթացքում ելույթներով և պարզաբանումներով հանդես են եկել նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները:

 

Նույն շարքից