Յանցզի գետում աղետի ենթարկված զբոսաշրջային նավի վրա գտնվող 456 մարդկանցից, չինացի փրկարարներին հաջողվել է հայտնաբերել միայն 65-ի մարմինները։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Զբոսաշրջային նավը դուրս էր եկել Նանկինից և ուղևորվում էր դեպի Չունցին: Խորտակված նավից փրկվել է 14 մարդ, իսկ 377-ի ճակատագիրը դեռ անհայտ է:
Նավի երկարությունը եղել է 76.5 մետր, բարձրությունը՝ 11 մետր: Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը պատկանող նավում կարող էր գտնվել մինչև 534 մարդ: