Միջազգային 

Խորտակված զբոսաշրջային նավի 377 ուղևորի ճակատագիրը դեռ անհայտ է

Յանցզի գետում աղետի ենթարկված զբոսաշրջային նավի վրա գտնվող 456 մարդկանցից,  չինացի փրկարարներին հաջողվել է հայտնաբերել միայն  65-ի մարմինները։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:


 

Զբոսաշրջային նավը դուրս էր եկել Նանկինից և ուղևորվում էր դեպի Չունցին: Խորտակված նավից փրկվել է 14 մարդ, իսկ 377-ի ճակատագիրը դեռ անհայտ է:

 


Նավի երկարությունը եղել է 76.5 մետր, բարձրությունը՝ 11 մետր: Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը պատկանող նավում կարող էր գտնվել մինչև 534 մարդ:

Նույն շարքից