Իրավական 

Ծառայողական քննությունների արդյունքում 42 ոստիկան հեռացվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։

 

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

 

Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից՝ հայտարարվել է 42 նկատողություն, 44 խիստ նկատողություն, 15 դեպքում հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, 2 դեպքում կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 42 դեպքում էլ ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։

 

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։

Նույն շարքից