Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հանձնարարել է իր օգնականներին իր համար «Յոտաֆոն» պատվիրել։ Դա տեղի է ունեցել, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում նույն սմարթֆոնից նվիրել է ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինին, գրում է ria.ru-ն։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ այդ սմարթֆոնն ունի մեծ ապագա: Իսկ ըստ փորձագետների՝ ռուսական շուկան բջջային սարքերի խոշորագույն շուկաներից է աշխարհում։
Նշվում է, որ նա իր համար պատվիրել է YotaPhone 2 սմարթֆոն և խորհուրդ է տվել նույնն անել Instagram ծառայության իր էջում։
Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՌԴ նախագահը չին առաջնորդին նվիրել է «Յոտաֆոն 2»՝ ռուսական արտադրության սմարթֆոն։