Մշակույթ 

Կայացել է քանթրի երաժշտության 49-րդ մրցանակաբաշխությունը

Intermedia.ru-ի փոխանցմամբ՝ Նեշվիլում տեղի է ունեցել ամերիկյան Քանթրի երաժշտության ասոցիացիայի (CMA Awards) 49-րդ մրցանակաբաշխությունը:

Վերջին 5 տարում՝ 2010-2014թթ., երգիչների ու քանթրի ոճում երգիչների շրջանում գործնականում չի եղել մրցակցություն։ Այդ անվանակարգերում հաղթանակի են արժանացել դրան արժանի Բլեյք Շելթոնն ու Միրանդա Լամբերտը։

2012 թվականին նրանց համատեղ սինգլը ճանաչվել է տարվա լավագույն երգ, և այն ժամանակ Շելդոնը հաղթել էր գլխավոր անվանակարգում (Տարվա կատարող)։ Այս տարի մեծ հեղափոխություն չի կատարվել, սակայն Շելդոնը հարկադրված է եղել լավագույն քանթրի երգչի տիտղոսը զիջել 37-ամյա Քրիս Սթեփլթոնին։ Նա մրցանակը ստացել է լավագույն ալբոմի (Traveller) համար։

Իսկ Լամբերտը պահպանել է իր դիրքերը։ Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն կատարող» կատեգորիայում հաղթում է Լյուկ Բրայանը։ Իսկ այս անգամ լավագույն երգ է ճանաչվել Little Big Town խմբի Girl Crush երգը։

Նույն շարքից