Իրավական 

«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 1807 կգ վայրի կանեփ

«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 15-ին և 16-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1807 կգ վայրի աճած կանեփի և 35 կգ կակաչի զանգված:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, տնամերձ 4 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 6,7 կգ կանեփի բույս: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամովին հանձնվել է ողորկափող որսորդական 1 հրացան, 1 ձեռքի ինքնաշեն նռնակ և ինքնաձիգի 85 փամփուշտ:

Նույն շարքից