Հայաստանի դպրոցները պարտավոր են լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերը տրամադրել առանց հավելյալ գումարներ գանձելու: Այս մասին, ի պատասխան մի խումբ մտահոգ ծնողների հարցադրման, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հարգելի աշակերտներ և ծնողներ, պատասխան ձեր հարցադրումներին տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն անվճար են: Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով, և դպրոցները պարտավոր են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ գանձելու: Այլ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրեք ինձ անձնական փոստով, նշելով դպրոցի համարը, աշակերտի անուն ազգանունը և դասարանը»: