Այն ինչը կարելի է երևակայել. նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:
Հումորը մեզ օգնում է իռացիոնալը տեսնել այնտեղ. ինչը թվում է ռացիոնալ. և աննշանն այնտեղ. ինչը թվում է նշանակալի: Այն օգնում է մեզ հասկանալ իրերի ճշմարիտ հարաբերակցությունը և ցույց է տալիս, որ չափից դուրս լրջության մեջ թաքնված է ծիծաղելին: Հումորի շնորհիվ մենք ավելի հեշտությամբ ենք տեսնում բախտի անակնկալները:
Կինը ցանկացած միլիարդատերին կարող է դարձնել միլիոնատեր:
Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում ենք խոշոր պլանով, և կատակերգություն է, երբ հեռվից ենք նայում:
Ատում եմ փղերին. այդքան ուժեղ և միաժամանակ այդքան հնազանդ:
Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին:
Հայելին իմ ամենալավ ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ, այն չի ծիծաղում:
Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է լինել այնպիսին, ինչպիսին դուք կաք:
Իսկապես ծիծաղելու համար դու պետք է վերցնես քո ցավը և խաղաս դրանով:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է հարգանք սեփական անձի նկատմամբ: