1,Օծանելիք Chanel № 5
Կոկո Շանել անունն արտաբերելիս առաջին բանը, որ գալիս է մտքիդ, իհարկե, օծանելիք Chanel № 5-ն է: Այս օծանելիքը , ստեղծված 1921 թ-ին ,իսկական հեղափոխություն էր այդ ոլորտում և այն շատ կարճ ժամանակում դարձավ ամենահայտնին: Սրա յուրահատկությունը սինթետիկ բաղադրամասերն են, որոնք թույլ էին տալիս, որպեսզի բույրն ավելի երկար պահպանվի: Chanel № 5-ն առանձնանում էր իր չկրկնվող բույրով և շշի հասարակ լինելով:
2. Փոքրիկ սև զգեստ
Այս զգեստի ստեղծման հետ կապված բավականին շատ լեգենդներ կան: Ինչպես նշվում է Գաբրիելի կենսագրության մեջ , նա չէր սիրում ճոխ և վառ գույնեով հագնվող կանանց և որոշում է շատացնել սև զգեստերը:
1926 թ-ին ստեղծված փոքր սև զգեստը ընդմիշտ տեղ գտավ կանանց զգեստապահարաններում:
3. Պայուսակ 2,55
Այս պայուսակներն իրենց անվանումը ստացել են ըստ իրենց ստեղծման թվի՝ 1955 թ-ի փետրվարին: Մինչ այս պայուսակների ի հայտ գալը կանայք ստիպված էին կրել այնպիսի պայուսակներ, որոնք այնքան էլ գեղեցիկ չէին: Շանելն ազատեց կանանց այս ամենից ստեղծելով 2,55 պայուսակները՝ փոքրիկ , երկար շղթայով: Շանելը այս պայուսակները ստեղծել էր իր սիրած ՝ սև գույնով, սակայն հետո սկսեցին ստեղծվել նաև այլ գույներով:
4. Երկգույն զգեստ
Շնորհիվ Գաբրիել Շանելի անկրկնելի ճաշակի առաջ եկավ մի նոր թրենդ ՝ երկգույն զգեստ, որը դարձավ ֆրանսիական նորաձևության ևս մեկ ներկայացում:
Այժմ ամբողջ աշխարհի մոդելավորողներն օգտագործում են այս գաղափարը :
5. Մարգարիտ և այլ աքսեսուարներ
Ինչպես արդեն նշեցինք ,Շանելը տանել չէր կարողանում ճոխ և վառ հագուստներ: Բայց աքսեսուարներն,ինչպես պնդում էր նա, պետք է հնարավորինս շատ լինեն: Ըստ նրա մարգարտե բարակ վզնոցը իդեալական համադրություն է հասարակ փոքր սև զգեստի հետ : Այն ժամանակ մարգարիտը հասանելի էր միայն բարձր խավին, սակայան Շանելի շնորհիվ դրանք հասանելի դարձան հասարակ կանանց: