Մշակույթ 

Վանդալիզմի հերթական արտահայտություն. ԻՊ գրոհայինները հողին են հավասարացրել հնագույն պարթեւական քաղաքի հուշարձանները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը  ոչնչացրել է Իրաքի հյուսիսում գտնվող հնագույն պարթեւական Հաթրա քաղաքը, գրում է Associated Press-ը։

Գրոհայինները մուրճերով եւ հրազենային զենքերով կործանել են պատմական հուշարձանի տարածքում եղած հնագույն արձաններն ու մշակույթի այլ կոթողները, իսկ հետո բուլդոզերներով հողին են հավասարեցրել քաղաքի մնացորդները։

Նշենք, որ Հաթրան ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում հելլենիստական եւ հին հռոմեական մշակույթի տարրեր պարունակող ճարտարապետության շնորհիվ։

Նույն շարքից