Մշակույթ 

Վերջին զանգին նվիրված գլխավոր միջոցառումը Ազատության հրապարակում

 Վերջին զանգի համաքաղաքային ավարտական գլխավոր միջոցառումը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած համերգն էր Ազատության հրապարակում, ուր հարյուրավոր շրջանավարտներին շնորհավորելու և միջոցառման ընթացքին հետևելու էին եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: 


Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետաանից՝ տոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձներով։

Համերգին ելույթ են ունեցել հայկական էստրադայի հանրահայտ արտիստներ՝ լավագույն ռիթմիկ երգերով՝ հատուկ ընտրված պարահրապարակում լիարժեք տոնական տրամադրություն ապահովելու համար։ Համերգային քառաժամ ծրագիրը ընդմիջվել է հրավառությամբ։

Նույն շարքից