Հայաստանը դեռ չի գնահատել բոլոր ռիսկերը Մաքսային միության անդամակցության դեպքում, կամ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու սահմանման համաձայնագրի կնքման դեպքում: Այդ մասին Արևելյան գործընկերության բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Արտայանման երկու շուկաներից թեկուզ մեկ կորուստը Հայաստանի համար լուրջ հետևանքներ կունենա»,- հայտարարել է նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:«Մենք չենք կարող ասել որ լիովին հաշվարկել ենք Մաքսային միության անդամակցության դեպքում տնտեսական ռիսկերը, նույնը վերաբերում է նաև ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրին: Սրանք շատ բարդ հաշվարկներ են»,- խոստովանել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար «շատ ավելի լավ կլիներ» շարունակել «բաց սահմաններ ունենալ Ռուսաստանի, ԵՄ և մյուսների հետ»: