Տնտեսություն 

Հայաստանը դեռ չի գնահատել ՄՄ անդամակցության ու ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ռիսկերը. Վահրամ Ավանեսյան

analitik.am

Հայաստանը դեռ չի գնահատել բոլոր ռիսկերը Մաքսային միության անդամակցության դեպքում, կամ Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու սահմանման համաձայնագրի կնքման դեպքում: Այդ մասին Արևելյան գործընկերության բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:


«Արտայանման երկու շուկաներից թեկուզ մեկ կորուստը Հայաստանի համար լուրջ հետևանքներ կունենա»,- հայտարարել է նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:«Մենք չենք կարող ասել որ լիովին հաշվարկել ենք Մաքսային միության անդամակցության դեպքում տնտեսական ռիսկերը, նույնը վերաբերում է նաև ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրին: Սրանք շատ բարդ հաշվարկներ են»,- խոստովանել է նա:


Նրա խոսքով՝ Հայաստանի համար «շատ ավելի լավ կլիներ» շարունակել «բաց սահմաններ ունենալ Ռուսաստանի, ԵՄ և մյուսների հետ»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից